29/09/2021 18:56
Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ն անելանելի վիճակում է. խուզարկել են Լուսակերտում և Ապարանում գտնվող տներն ու ոչինչ չեն առգրավել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով քննիչները հայտնվել են անելանելի վիճակում՝ չի հաջողվում գտնել որևէ ռեալ ապացույց։
Սեպտեմբերի 28-ին ՀՔԾ-ն խուզարկություններ է կատարել Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող՝ Լուսակերտում և Ապարանում գտնվող տներում, սակայն գործնականում ոչինչ չեն առգրավել, չեն կարողացել գտնել որևէ իրեղեն ապացույց, որը կարող է հետաքրքիր լինել քննության համար։
Կայքը գրում է, որ այս պահին Աղվան Հովսեփյանի դեմ քրեական գործը կառուցված է ընդամենը կասկածելի անցյալ ունեցող երկու անձի ցուցմունքի վրա, սակայն անգամ նրանց ցուցմունքներում, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, որևէ խոսք չկա Հովսեփյանին տրված կաշառքի մասին։ Ավելին՝ նշել են, որ անձամբ կաշառք չեն տվել։