29/09/2021 17:58
Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին քննարկել են Շիրակի մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման կայացմանն ուղղված հարցեր
Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժին էին այցելել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Շիրակի մարզի և Գյումրիի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Հյուրերը Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ շրջել են բաժնի տարածքում, ծանոթացել 2022 թվականին մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման և օպերատիվ կառավարման կենտրոնի տեղակայման վայրին, քննարկել են աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին քննարկել են Շիրակի մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման կայացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել տարվող աշխատանքներն ու կարևորել ԱՄՆ դեսպանատան հետ սերտ համագործակցությունը:
Ներկաները անդրադարձել են արդեն մի քանի ամիս մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ բացթողումներին: