29/09/2021 13:46
Ամեն ինչ անում ենք, որ իրանցի վարորդների համար ՀՀ-ով բեռնափոխադրումները լինեն հնարավորինս հարմարավետ. Ռուստամ Բադասյան
Մեր գործառույթների շրջանակում ամեն ինչ անում ենք, որպեսզի Իրանի վարորդների կողմից ՀՀ տարածքով բեռնափոխադրումներն իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով սպասարկումն իրականացվի հարմարավետ և հավելյալ խնդիրներ չառաջանան տնտեսվարողների համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Վերջնական լուծումն ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ կառավարությունն աշխատում է», - ասաց Բադասյանը։