29/09/2021 09:35
«Ժողովուրդ». Ցանկանում են ԳՇ-ն և ՊՆ-ը միացնել իրար
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը և Պաշտպանության նախարարությունը միացնեն իրար: ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Ավելին, թերթին հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: ՊՆ-ում կարծիք է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը և քննչական մարմինները բավական են զորմասերում ստուգումներ անելու համար, և այս վարչությունը ավելորդ է իր գործառույթներով։