29/09/2021 10:35
Հայաստանի շաշկու ֆեդերացիան կազմակերպել է Վիտալի Գաբրիելյանի գավաթի խաղարկություն. Լուսանկարներ
Հայաստանի շաշկու ֆեդերացիան ի պատիվ կենդանի լեգենդ, շաշկու ԽՍՀՄ քառակի չեմպիոն, գավաթակիր միջազգային գրոսմաստեր Վիտալի Գաբրիելյանի կազմակերպել էր Վիտալի Գաբրիելյանի գավաթի խաղարկությունը, որը անցկացվել է 3 փուլով, հայտնում են Հայաստանի շաշկու ֆեդերացիայից:
Բոլոր 3 փուլերին մասնակցել է 70-ից ավելի մասնակից: Եզրափակիչ փուլում առաջին տեղ է գրավել Գևորգ Գրիգորյանը, 2-րդ տեղում էր Նշան Ալավերդյանը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրլ է Կամո Ղուկասյանը, աղջիկներից լավագույն արդյունք է ցույց տվել Մարիամ Պետրոսյանը: