30/09/2021 12:15
Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը սուր դրսևորումներով նոր խնդիրների է հանգեցնելու. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը հետպատերազմական փուլում առավել ագրեսիվ բնույթ է ստացել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
»Մի կողմից դա բխում է Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության բնույթից, մյուս կողմից՝ Հայաստանից հակազդման քայլերի բացակայությունից։
Հակազդեցության բացակայությունն ակնհայտ դրսևորվում է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական հարթությունում, այլ նաև տեղեկատվական/քարոզչական դաշտում։
Տեղեկատվական ռիսկերի կառավարման ճգնաժամը նոր՝ խորը բնույթի խնդիրների է հանգեցնելու, որը սուր դրսևորումներ է ունենալու ամենատարբեր ուղղություններում», - գրել է ԱԺ պատգամավորը: