30/09/2021 12:07
Կարեն Անդրեասյանն իր աշխատասենյակում փակցրել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և որոշումներ կայացնելիս նայում է նրան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, և ընդհանրապես, պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և այո, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե իր աշխատասենյակում կախված է արդյոք Փաշինյանի լուսանկարը, և եթե այո, ապա որոշումներ կայացնելիս նայո՞ւմ է լուսանկարին։
«Խորհրդանիշներն ինձ օգնում են հիշել այն արժեքները՝ ինչի համար եմ ես աշխատում», - ասաց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ այն, ինչ արգելված չէ, թույլատրված է, և վարչապետի լուսանկարն իր սենյակում փակցնելն անձնական դիրքորոշում է։