30/09/2021 18:22
Պարոն Տոնոյանն անմեղ է․ համոզմունքս գալիս է այնտեղից, որ պարոն Տոնոյանն իմ հարազատն է, իմ ընկերն է․ Վիլեն Գաբրիելյան
«Եկել եմ այն պատճառով, որ պարոն Տոնոյանն իմ հարազատն է, իմ ընկերն է», - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողներին ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Նա նշեց, որ եկել է դատարանի մոտ՝ Դավիթ Տոնոյանին աջակցելու համար։
«Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, բայց այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա»,- հավելեց Գաբրիելյանը։
Հարցին՝ որտեղի՞ց է գալիս իր այդ համոզմունքը, Գաբրիելյանը պատասխանեց․ «Իմ համոզմունքը գալիս է այնտեղից, որ ասացի՝ պարոն Տոնոյանն իմ հարազատն է, իմ ընկերն է։ Ես պարոն Տոնոյանին շատ լավ ճանաչում եմ և վստահ եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, որևէ կոռուպցիոն գործարքում չի կարող ներգրավված լինել»։