30/09/2021 10:32
Մեր երեսփոխաններն անգամ 2 բալի չեն ձգում․ Արամ Նավասարդյան
24news.am-ին տված հարցազրույցում «Գելլափ ինթերնեյշընըլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնել է, որ խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար իրենք նոր հետազոտություն են անցկացրել հասարակության շրջանում, որի արդյունքները խորհրդարանականների համար ոգևորիչ չեն կարող լինել։
«Մենք հարցրել ենք՝ արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհ են ԱԺ աշխատանքից, և խնդրել ենք նրանց՝ գնահատել այդ աշխատանքը 1-ից 5 բալանոց սանդղակում, որտեղ 1-ը բացասական գնահատականն է, 5-ը՝ դրականը։ Եվ միջին գնահատականը, որը տրվել է ԱԺ աշխատանքին, կազմել է 1, 9 բալ։ Անգամ 2 բալի չեն ձգել մեր երեսփոխանները», - ասել է Նավասարդյանը։
Այս արդյունքներն, ըստ Նավասարդյանի, վկայում են, որ նոր ձևավորված խորհրդարանը չի բավարարում հանրությանը։
«Այսպիսով, արձանագրում ենք, որ այն, ինչ կատարվում է այս 2 ամսում Բաղրամյան փողոցում գտնվող այդ շինությունում, ոչ մի կերպ չի բավարարում հանրության սպասումներին», - ասել է նա։