30/09/2021 14:13
Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավո) իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Պաշտպան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քննվում է զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) խափանման միջոց կալանքի միջնորդության քննությունը։
«Դավիթ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ ավելացնելով նաև, որ սա ամբողջությամբ նոր գործ է, հին գործի հետ կապ չունի։
Հիշեցնենք, ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը մոտ 3 մլրդ ՀՀ դրամ հափշտակելու և կեղծիքներ կատարելու համար ձերբակալվել են. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։