30/09/2021 09:41
«Հրապարակ». Բռնել-պատժելու շոուները պակասել են. նոր բեմականացումներ են պետք պատերազմի տարելիցի օրերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկության, Տոնոյանի և Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ձերբակալության մասին լուրերը երեկ մեծ աղմուկ առաջացրին:
Ոմանք սպասում էին նման զարգացումներին, որովհետև բռնել-պատժելու շոուները պակասել են, և նոր բեմականացումներ են պետք` պատերազմի տարելիցի օրերին: Երեկ ողջ օրվա ընթացքում պատկան մարմինները որևէ մեկնաբանություն չտվեցին կատարվածի կապակցությամբ, միայն երեկոյան ԳՇ մամուլի խոսնակը հաստատեց Ստեփան Գալստյանին ԱԱԾ հրավիրելու փաստը: Տոնոյանի նկատմամբ իրականացվածը հատկապես ապշեցրել էր նրա ընկերներին:
Մեզ ասացին, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նրան և խոստացել ինչ-որ պաշտոն առաջարկել, ինչին նա սպասում էր իր պաշտոնանկության օրվանից սկսած: Ապա օրերն անցել էին, վարչապետը սկսել էր ձգձգել նշանակումը և կապի դուրս չգալ, իսկ երեկ արդեն ԱԱԾ-ն թակեց Տոնոյանի դուռը»։