30/09/2021 12:31
Մեր հոգատարությունն Արմեն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ. Արդարադատության նախարար
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ինձ այնքան է մտահոգում, որ պարոն Չարչյանը համարյա ժամեր չի անցկացրել խցում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Արմեն Չարչյանն իր ազատազրկումն անկացրել է բժշկական հոսկողության ներքո», - ասաց Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է Չարչյանին այցելելուն, նախարարն ասաց, թե քաղաքական ընտրությամբ որևէ մեկին այցելելը կլիներ շատ խտրական։
«Մեր հոգատարությունը Արմեն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ և ես ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, ամեն ինչ արել ենք օրինական, և հիմա, ըստ վերջին զեկուցումների, պարոն Չարչյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Երաշխավորում եմ, որ պարոն Չարչյանը ստանում է սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային նորմերով սահմանված ամբողջ ուշադրությունը պետության կողմից», - ասաց Կարեն Անդրեասյանը։