30/09/2021 17:59
Իշխան Սաղաթելյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ հետաձգվել է
Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատված կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ, հայտնում է news.am-ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վաղը պետք է այցելեր Ազգային ժողով և հանդիպեր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ Հանդիպումը, սակայն, հետաձգվել է, քանի որ Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և նա առաջիկա օրերին գտնվելու է ինքնամեկուսացման մեջ։
Այս տեղեկությունները հաստատել են նաև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի աշխատակազմից։