30/09/2021 09:54
«Ժողովուրդ». Զինվորական դատախազի առաջին տեղակալ կնշանակվի Գուրգեն Հակոբյանը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունում ներքին քննարկումներ են ընթացել զինվորական դատախազի առաջին տեղակալի նշանակման մասով։
Բանն այն է, որ նախկին զինվորական դատախազի առաջին տեղակալին հեռացրել են աշխատանքից, քանի որ նրա եղբայրը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, որի առնչությամբ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել. գործարանի բաժնետերերից է նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Եվ, ահա, թերթի տեղեկություններով՝ որոշում են կայացրել զինվորական դատախազի առաջին տեղակալ նշանակել հենց համակարգից, և այդ պաշտոնի համար ընտրել և նշանակել են Զինվորական դատախազության հատկապես կարևորագույն գործերով վարչության պետ Գուրգեն Հակոբյանին։