30/09/2021 15:30
Հայաստան կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարարը
Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։
Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։