30/09/2021 11:09
Գործադիրի անդամներն առանց խմբագրման են որոշման նախագծերը ներկայացրել կառավարության նիստին
Կառավարության այսօրվա նիստում, մինչ նիստի մեկնարկը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ասաց, որ իր ներկայացրած հարցի հետ կապված խմբագրման խնդիրներ կան: Նա խնդրեց վարչապետին թույլ տալ խմբագրումներ անել:
Նույն խնդրանքով վարչապետին դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն էլ ասաց, թե նույն խնդրանքն իրենք էլ ունեն: Գործընկերներին միացավ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Էսօր առանց խմբագրմա՞ն ենք որոշման նախագծերը ներկայացրել: Հետո մանրամասն ինձ կասեք՝ ինչի մասին էր խոսքը», - արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: