30/09/2021 17:02
Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն. Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Կարևորվել է պետության համար պատասխանատու և դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, որը նպաստելու է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:
Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, ուստի սպասվում է բավականին ծավալուն աշխատանք` զրուցակիցները կարևորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: