01/10/2021 22:28
Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ․ ԱԽ քարտուղար
Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել և քննարկել հարցեր։ Կարծում եմ՝ սա ավելի շատ պատասխան է, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպելու պատրաստակամության մասին։
«Բնականաբար, մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, և եթե, իսկապես, պատրաստակամություն լինի (Ալիևի կողմից – խմբ․), հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ», - ասել է Գրիգորյանը։։