01/10/2021 17:36
Պատվաստվելու կամ ամիսը երկու անգամ թեստավորվելու հրամանի դեմ հայցը մտավ դատարան
«Վարչական դատարանին հանձնվեց Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը», - հայտնել է «Փաստաբանների պալատի» նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը։ Նա հրապարակել է նաև տեսանյութ։
Հիշեցնենք, որ Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանը գործատուին ներկայացնելու Առողջապահության նախարարի հրամանը վիճարկելու է Վարչական դատարանում՝ հայցադիմումում ներկայացնելով նաև դրա գործողությունը կասեցնելու պահանջ։