01/10/2021 17:30
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր: