02/10/2021 11:55
Հայ ժողովրդի դեմ ագրեսիան շարունակվում է. պետք է օգտագործենք յուրաքանչյուր գործիք՝ ապահովելու Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղությունը. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է` չնայած Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի մասին համաձայնագրին՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող ագրեսիան նշանակում է, որ հազարավոր անմեղ քաղաքացիներ դեռ ապրում են վախի մեջ և սպառնալիքը մնում է անտանելի բարձր:
«Շատ կարևոր է, որ մենք մանրակրկիտ հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր ուսումնասիրենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք հետագա մահացու հակամարտությունները կանխելուն:
Ահա, թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն իմ և կոնգրեսական Ջեքի Սփիերի ջանքերով 2022 թվականի հետախուզության մասին օրենքում ներառել է մի միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Հարավային Կովկասում, ներառյալ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ:
Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած յուրաքանչյուր գործիք՝ ապահովելու Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղությունը»,-նշել է Ադամ Շիֆը: