02/10/2021 14:03
Եթե Հայաստանը փոխանցի Արցախի ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, Բաքուն «ադեկվատ» կպատասխանի․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը փոխանցի Արցախի ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, դրան կհաջորդի Բաքվի «ադեկվատ» արձագանքը։
«Մեր պահանջն է, որպեսզի Հայաստանը փոխանցի Արցախի ականապատման ճշգրիտ քարտեզները։ Այն քարտեզները, որտեղ նշված են ոչ թե ականապատ տարածքները, քանի որ նրանք բացարձակապես ամեն ինչն են ականապատել, այլ հստակ այն տեղերը, որտեղ այդ ականները տեղադրված են։ Նրանք ունեն այդպիսի քարտեզներ։
Եթե այդ քայլը կատարեն, բարի կամք ցուցաբերեն, մենք դրան ադեկվատ կպատասխանենք»,- ասել է Ալիևը՝ իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում։