02/10/2021 10:13
Հայաստանում ակտիվ ընթացքի մեջ է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը. ներդրվել է 50 միլիոն դոլար
Ակտիվ ընթացքի մեջ է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը, որի համար ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 50 միլիոն ԱՄՆ դոլար, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Իրականացվող աշխատանքների շնորհիվ Հայաստանում՝
տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա,
շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով,
10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները,
8 պոմպակայան շահագործումից դուրս կգա,
կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ,
ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի:
«Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: Շահառու հանդիսացող 43 համայնքներում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, ոռոգման համակարգերը՝ հանձնված շահագործման։ Այս պահին ծրագիրն ակտիվ փուլում է Հայաստանի 50 համայնքներում»,-նշել է փոխվարչապեը: