02/10/2021 15:47
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2, հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-6-ն սպասվում է անձրև և ամպրոպ։