02/10/2021 18:35
3 ցմահ դատապարտյալներ, նրանց թվում՝ քաղաքական սպանություններ ու սպանության փորձեր կատարած խմբի պարագլուխը, հացադուլ են հայտարարել
Երեք ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, գրում է «Փաստինֆոն»։
ՀՀ ԱՆ ՔԿԾ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը կայքին տեղեկացրել է, որ ցմահ դատապարտյալներից Արամ Պետրոսյանը հացադուլի մեջ է սեպտեմբերի 13-ից, Արմեն Տեր-Սահակյանը՝ սեպտեմբերի 27-ից, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 29-ից:
Նավիկյանի խոսքով՝ նշված անձինք հացադուլ են հայտարարել Դատախազության որոշման պատճառով, որով կասեցվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, և դատապարտյալները կիսաբաց ուղղիչ հիմնարկից վերադարձել են կիսափակ ուղղիչ հիմնարկ: Արամ Պետրոսյանին այցելել են ՔԿԾ կենտրոնական մարմնի սոցիալական, հեգաբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, վերահսկող դատախազը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները:
«Փաստինֆո»-ի տվյալներով՝ դատապարտյալներից Արմեն Տեր-Սահակյանը Վանո Սիրադեղյանի կողմից ստեղծված զինված խմբի պարագլուխն է։
Ըստ մեղադրանքի՝ ՆԳ նախկին նախարարը 1992 թվականի ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զիված հանցավոր խումբ: Հենց այս բանդայի կողմից են 1990-ականներին կատարվել մի շարք քաղաքական սպանություններ ու սպանության փորձեր։