02/10/2021 09:40
Ազատ կարձակվի՞ Աղվան Հովսեփյանը. որոշումը՝ հոկտեմբերի 4-ին
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու, ինչպես նաև՝ նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11.30-ին։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով Աղվան Հովսեփյանին կալանավորելու և նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը։