02/10/2021 09:15
«Փաստ». Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տալու
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, երկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տարածաշրջանային և ներքաղաքական թեմաներով ասուլիս է տալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ասուլիսի թեմաներն են լինելու Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, երկրում առկա վիճակը, հնարավոր զարգացումները, վտանգներն ու մարտահրավերները։
Մեր ունեցած տեղեկություններով, լրատվամիջոցները հրավիրվելու և մասնակցելու են հավատարմագրման կարգով. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ իշխանական դաշտում գործող լրատվամիջոցները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: