04/10/2021 13:49
Իրանը կարող է մասնակցել Որոտանի հատվածը շրջանցելու համար Տաթևի ճանապարհի կառուցմանը
Իրան-Հայաստան ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը:
Ըստ իրանական Mehr լրատվական գործակալության, Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրենն այսօր այցելելու է Հայաստան՝ Տաթևի այլընտրանքային ճանապարհի նախագծին ծանոթանալու համար։
Նախատեսված է քննարկել Տաթևի ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության հարցը: