04/10/2021 11:05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 627 նոր դեպք. 29 քաղաքացի է մահացել
Հոկտեմբերի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265 317 դեպք, որոնցից 244 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 860 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 755 063 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 13 860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք: Ունենք 832 առողջացած, 25 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1218 է: