04/10/2021 19:34
Փաշինյանի որոշմամբ պաշտոնյաներ են գործուղվել Մոսկվա՝ հայաստանյան ադամանդագործության շուկայի հումքի առաջատար առաքող «Ալռոսա» ընկերություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը հոկտեմբերի 4-6-ը գործուղվել են Մոսկվա, տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Գործուղման նպատակը ռուսական «Ալռոսա» բաժնետիրական ընկերության ղեկավարության հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելն է։
Ռուսական «Ալռոսան» հայաստանյան ադամանդագործության շուկայի հումքի առաջատար առաքողն է, որին պատկանում են աշխարհում ալմաստի հումքի խոշորագույն պաշարները։
Պատրաստի արտադրանքի արտահանման ավանդական ուղղությունները Հայաստանի համար մնում են Բելգիան, ԱՄՆ–ն և ԱՄԷ–ն։