04/10/2021 09:53
Արոնյանը CCTF-ի 8-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոնին
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը և Կարլսենն անցկացրել են 3 պարտիա, որոնցից առաջինում Արոնյանը հաղթել է, իսկ հաջորդ երկուսն ավարտել ոչ-ոքի, իսկ վերջին տուրում սևերով հաղթանակ տոնել` 3-1:
Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում դեռևս 4-րդն է: Մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: