05/10/2021 09:46
«Հրապարակ». Արշակ Կարապետյանի քավորությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվել է պաշտոնից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Այդ ազատման «քավորը» պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է. համալսարանը ենթարկվում է ՊՆ-ին։
Մեզ պատմեցին, որ նախարարի վերջին այցն ակադեմիա խաղաղ չի անցել․ կոնֆլիկտ է առաջացել նրա և աշխատակազմի միջև, քանի որ նախարարն ինչ-ինչ անհնարին պահանջներ է ներկայացրել ինստիտուտի աշխատակազմին: Նրան հիշեցրել են, որ ինքը համակարգի երկարամյա ծառայող է և համալսարանի խնդիրների մասին պետք է, որ լավ իմանար։ Նախարարին դուր չի եկել, որ իրեն ընդդիմացել են, այցը կիսատ է թողել, հեռացել, իսկ շաբաթներ անց որոշել է, որ պետք է վրեժ լուծի ինստիտուտի տնօրենից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում