05/10/2021 09:51
«Փաստ». Վերջին շրջանում ԵՊՀ-ում ոչ միայն ՔՊ-ացման, այլև «սորոսականացման» գործընթաց է սկսվել
«Փաստ» թերթը գրում է.
«Հովհաննես Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո բավականին լարված ու թեժ մթնոլորտ է տիրում մայր ԲՈՒՀ-ում։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը լուրջ դժգոհություններ ունի և կարծում է, որ պարզապես անթույլատրելի է այս աստիճան բացահայտ քաղաքական գործընթացներ իրականացնել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ԵՊՀ-ում ոչ միայն ՔՊ-ացման, այլև «սորոսականացման» գործընթաց է սկսվել։ Համալսարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունների կողմից մայր ԲՈՒՀ-ի «գրավման» գործընթացը, որն սկսվել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այժմ եզրափակիչ փուլին է հասել։
Մենք տեղեկություններ ունենք, որ, ըստ էության, ներկայում նախատեսվում է ԵՊՀ-ում իշխանական «բլոկ» ձևավորել՝ այնտեղ ներառելով որոշ ՔՊ-ականների ու արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի «քաղհասարակության» ներկայացուցիչների, որոնք փաստացի դառնալու են իշխող վարչախմբի հլու կամակատարը ԵՊՀ-ում և իրականացնելու են իշխանության կամքը։
Սրան զուգահեռ, իշխանությունը նպատակ ունի ազատվել նաև համալսարանի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից ու աշխատակիցներից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում