05/10/2021 12:41
ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստի համար
Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։
«Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։
Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ Ձեր ստորաբաժանման ղեկավարին», - ասված է ԵՊՀ հաղորդագրության մեջ։