06/10/2021 15:43
Այն, ինչ կատարվում է Արցախում, Հայաստանին հուշում է, որ Ռուսաստանը պլաններ ունի Արցախում ավելի երկար մնալու. Արմեն Գրիգորյան
Հայաստանը կարծում է, որ Ռուսաստանն ավելի երկար կմնա Արցախի Հանրապետությունում, «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ամեն ինչ անելու ենք, որ Ռուսաստանն ավելի երկար մնա, քան նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ», - ասաց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, Հայաստանին հուշում է, որ Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու։