06/10/2021 12:33
Փոթիի նավահանգստի ղեկավարները Երևանում են, քննարկվել են միջազգային բեռնափոխադրումների արդիականացման պայմանները
Աշխատանքային այցով հոկտեմբերի 5-ին Երևան են ժամանել Փոթիի նավահանգստի կոմերցիոն ղեկավար Իյան Ռավլինսոնը (Մեծ Բրիտանիա) և ֆինանսական ղեկավար Ջուլիան Անդրես Ֆերնանդեսը (Կոլումբիա)։
Վերջիններս նոր են նշանակվել նշված պաշտոններին և Երևան էին ժամանել տեղում ծանոթանալու հայաստանյան իրենց գործընկեր միջազգային փոխադրող «Ապավեն» ընկերության գործունեությանն ու կարողություններին։
«Ապավենի» գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը նշել է, որ Փոթիի նավահանգստի նոր ղեկավարությունը ցանկություն էր հայտնել անձամբ ծանոթանալու միջազգային փոխադրող կառույցի առավելություններին, տեխնիկական հզորություններին, մեքենայական պարկին, պահեստավորման հնարավորություններին, կադրային ռեսուրսներին։
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները, արդյունավետության առավել բարձրացման ուղիները, միջազգային բեռնափոխադրումների արդիականացման եղանակներն ու պայմանները։