08/10/2021 09:51
«Հրապարակ». Իշխանական պատգամավորները զբաղված են ամեն ինչով, բացի օրենսդրական աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր ԱԺ ճեպազրույցների օրն է. խմբակցություններն ամփոփելու են քառօրյայի աշխատանքները։ Ավելի ստույգ՝ եռօրյայի, էլ ավելի ստույգ՝ երկուսուկեսօրյայի կամ երկօրյայի, եթե ավելի ճշգրիտ՝ մեկօրյայի աշխատանքները, քանզի խորհրդարանը, քառօրյան չսկսած, արդեն օրակարգը սպառել էր։ Հինգշաբթի օրն առհասարակ նիստ չի եղել, չորեքշաբթի օրը նիստը տևել է ընդամենը կես ժամ, արագ սպառել են օրակարգն ու հեռացել։
Երեկոյան միայն կառավարության հետ հարցուպատասխանն է կայացել, որն օրենքի պահանջ է՝ անկախ օրակարգից։ Միակ լիարժեք նիստը եղել է երեքշաբթի՝ նստաշրջանի առաջին օրը։ Սա ԱԺ պարապության, անարդյունավետ աշխատանքի մասին է վկայում։ Խորհրդարանականները, հատկապես՝ իշխանական մասը, զբաղված են ամեն ինչով, բացի օրենսդրական աշխատանքից: Ինչպես գործադիրն է կաթվածահար վիճակում, այնպես էլ օրենսդիր մարմինը, և կառավարման ճգնաժամը ներթափանցել է բոլոր օղակներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում