08/10/2021 23:03
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու Փաշինյանի և Ալիևի հանդիպման մանրամասները
Հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը:
ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ նշված է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել են հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում ` ձերբակալվածներին, անհայտ կորածներին և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձին:
Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը` համաձայնության ոլորտներ գտնելու համար:
Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտում են սկզբունքորեն պատրաստակամություն միմյանց հետ հանդիպելու համանախագահների հովանու ներքո:
Համանախագահները հույս ունեն քննարկել կողմերի հետ նման հանդիպման անցկացման ձևն ու ու մանրամասները և հայտարարում մոտ ապագայում տարածաշրջան այցելելու պատրաստակամության մասին՝ քննարկելու այդ գործընթացի հաջորդ քայլերը: