08/10/2021 11:36
Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ 2019 թվականին մտցված պատժամիջոցները, հայտնել է Սպիտակ տունը:
«Իրավիճակը Սիրիայում և դրա շուրջ, հատկապես թուրքական իշխանությունների գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, խարխլում է ԴԱԻՇ-ին հաղթելու արշավը, ինչպես նաև վտանգում է խաղաղ բնակիչներին և սպառնում է խաթարել տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը», - ասված է Բայդենի հայտարարության մեջ:
2019 թվականին պատժամիջոցների սահմանման պատճառը թուրքական բանակի ռազմական ներխուժումն էր Սիրիա և քրդական աշխարհազորայինների դեմ գործողությունը: