09/10/2021 13:37
Մարզիչ Գևորգ Ալեքսանյանին շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում
Գյումրիի ավագանին հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, շնորհել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցն ավագանուն ներկայացրել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Գևորգ Ալեքսանյանը խոստացել է սպորտային բոլոր ատյաններում բարձր պահել Գյումրիի և Հայաստանի պատիվը:
Գյումրիի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ 8-րդ գումարման ավագանու առաջին նիստում Գյումրիի նոր քաղաքապետ է ընտրվելու։