11/10/2021 14:25
Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Mehrnews»-ին, այս մասին Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Հարևանների, ներառյալ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, հետևաբար մենք չենք կարող աշխատել նրանցից յուրաքանչյուրի դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է», - ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան ու Ադրբեջան: