11/10/2021 12:54
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն Մոսկվայում
Այս շաբաթ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը:
«Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հոկտեմբերի 11-14-ը կայցելի Ռուսաստան, որտեղ երկկողմ հանդիպում կանցկացնի Կիրիլ պատրիարքի հետ։ Բացի այդ տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում», - հայտնում է գործակալությունը` վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության իր աղբյուրները: