11/10/2021 17:27
Ձերբակալվել է Արցախի խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը․ Wargonzo
Wargonzo-ի՝ ռուսական ուժային կառույցների աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվել է Արցախի խաղաղ բնակչին սպանած ադրբեջանցի դիպուկահարը։
Օրեր առաջ Մարտակերտում տեղի ունեցածի հետաքննությամբ զբաղվել է եռակողմ հատուկ հանձնաժողովը՝ կազմված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչներից։
Համատեղ հետաքննության արդյունքում ադրբեջանական կողմը ձերբակալել է Մարտակերի խաղաղ բնակչի վրա կրակած և նրան սպանած ադրբեջանցի զինծառայողին։ Այս պահի դրությամբ էլ դիպուկահարի նկատմամբ քննչական գործողությունները շարունակվում են։
Wargonzo- ի տվյալներով՝ այս սադրանքի հետևանքով ծառայությունից ազատվելու վտանգի տակ են հայտնվել մի քանի ադրբեջանցի բարձրաստիճան գեներալներ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ էր զոհվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Նախնական տեղեկություններով այսօր՝ 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը», - հաղորդել էր Թադևոսյանը։