11/10/2021 20:00
Առողջապահության նախարարությունը մշակում է ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջի նախագիծ
«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ դիտարկում են ժամանցի վայրեր` համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։
«Հիմա դրա վրա աշխատում ենք, հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպիսին պետք է լինեն: Նախնական նախագիծը առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում կլինի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։