11/10/2021 21:40
Կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի և Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից
Հոկտեմբերի 12-ին՝ 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա չինացի դաշնակահար Ջին Յանը։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Անտոնին Դվորժակի Սերենադ լարայինների համար։ Մենակատար՝ Ջին Յան (դաշնամուր)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Միխայիլ Կիրխհոֆը։
«Արմենիա» փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։