11/10/2021 10:12
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքը
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Արցախում ադրբեջանցիների կրակոցից խաղաղ բնակչի սպանության լուրը, ինչի մասին հոկտեմբերի 9-ին հայտնել էր Արցախի ոստիկանությունը:
«Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ երկու կողմերի ներգրավմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել էր, թե Արցախում խաղաղ բնակիչ է սպանվել։