11/10/2021 16:42
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են։
Որոշումն ընդունել է Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ։ Դրանով բավարարվել է դատավոր Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Ըստ միջնորդության՝ դատավորի կողմից թույլ է տրվել էական կարգապահական խախտում։