12/10/2021 08:46
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը Անահիտ Ավանեսյանի դեմ է աշխատում. Լուրեր են տարածվում, թե ուզում են ազատվել Ավանեսյանից ու Թորոսյանին վերադարձնել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում պասիվ վիճակում հայտնված առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում Նիկոլ Փաշինյանը շարքային պատգամավոր դարձրեց, ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ է և ուզում է օր առաջ գլուխը պրծացնել խորհրդարանից՝ գործադիր տեղափոխվելով։
Վերջին օրերին, օգտվելով վարչապետի՝ առողջապահության նախարարին ուղղված դիտողությունից, սկսել է նրա դեմ աշխատել: Այս օրերին համացանցում գրոհ է սկսվել նախարարի դեմ` ինչպես ֆեյքերի, այնպես էլ լուրերի տեսքով, թե Փաշինյանն ուզում է ազատվել Ավանեսյանից ու Թորոսյանին վերադարձնել։
Այս մտադրությունների մասին մատնում է նաև Ֆեյսբուքում Թորոսյանի ակտիվությունը` 2 օր առաջ նա այցելել էր Գյումրու ԲԿ և լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ԲԿ ղեկավարությունն ուղեկցում իրեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։