12/10/2021 13:09
Պետբյուջեի գումարները չպետք է ուղղվեն քաղաքացիներին անվճար թեստավորելուն. ՔՊ խմբակցության պատգամավոր
«Պատվաստումը առողջապահության ոլորտին ուղղված միջոցառում է, թեստավորումը պարզապես իրավիճակի արձանագրում է։ Հետևաբար, այո, պատվաստումը պետք է լինի անվճար։ Թեստավորումը, ըստ էության, որևիցե եղանակով չի բարելավում առողջապահական վիճակը, հետևաբար, այն չի կարող դիտարկվել որպես բժշկական առումով հավասարազոր, և պետբյուջեի գումարներն այս տեսանկյունից չպետք է ուղղվեն դրան», - լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին, թե ինչու պետությունը իր վրա չի վերցնում քաղաքացիների ՊՇՌ հետազոտման ծախսերը, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա անդրադարձավ նաև թեստավորման գներից քաղաքացիների դժգոհություններին՝ ասելով, որ շուկան ինքնակարգավորվում է։
«Բազում լաբորատորիաներ կան, շուկան ինքնակարգավորվում է և, ելնելով նրանից, թե մարդիկ ինչքանով կպատվաստվեն, ինչքանով կթեստավորվեն, նաև գների ինքնագոյացումը կպարզվի», - նշեց Վարդանյանը։