13/10/2021 12:40
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվել է. Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցույթունների վերսկսումը, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափում ենք տեսնում», - ասաց Միրզոյանը։
Նախարարն ասաց, որ կանխատեսվում է համանախագահների այց տարածաշրջան։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը, Արարատ Միրզոյանն ասաց. «Հանդիպումներ նախատեսվում են։ Գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվել է»։